previous arrow
next arrow
Slider

Ինչ՞ է Լինգոսթարը

Երեխաները սովորում են օտար լեզուներ երկու ճանապարհով՝ լսարանում և բնիկ միջավայրում: Մենք առաջինն ենք Հայաստանում, որ երեխաների՝ անգլերենի ուսուցման համար ստեղծել ենք լիակատար բնիկ միջավայր։

Լինգոսթարը անգլերենի զարգացման նորարարական hարթակ է։ Մենք ստեղծել ենք լիակատար բնիկ միջավայր՝ որտեղ ուսանողները միաժամանակ ընդլայնում և գործարկում են ընթերցանության, խոսելու, լսելու և գրելու հմտությունները։ Միացյալ նահանգներում և այլ երկրներում հենց այս մեթոդով են երեխաները սովորում իրենց մայրենի լեզուն՝ անգլերենը։

Այս ամենից զատ, նպատակաուղղված ենք նաեւ լեզվական հմտությունների բարելավմանը զուգընթաց ձևավորել ապագա առաջնորդներին՝ զարգացնելով վերջիններիս քննադատական մտածողությունը, հիմնախնդիրների լուծման հմտությունները, ստեղծարար մտածողությունը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ընկալման ձևերը։ Ամենը՝ միմիայն անգլերենով։

Ինչ՞ է Լինգոսթարը

Ինչպես՞ է այս ամենն աշխատում գործնականում

Նախքան Լիգոսթարի ուսանող դառնալը վերջիններս STAR թեստ են հանձնում, որը ստուգում է անգլերենի իմացության մակարդակը։

Թեստավորումն ԱՆՎՃԱՐ է

Թեստավորումից հետո դիմորդը դառնում է «Լինգոսթարի» ուսանող և միանում կանոնավոր դասապրոցեսի ընթացքին։

Դասապրոցեսը բաղկացած է հինգ մասից (տևողությունը՝ 1.5 – 2 ժամ)։

1) Ուսանողներն ընտրում և կարդում են իրենց լեզվական մակարդակին համապատասխան գրքեր

2) Ուսանողներն իրենց ընթերցած գրքի վերաբերյալ հանձնում են ըմբռնման թեստ

3) Ուսանողները Լինգո դասախոսի հետ քննարկում են գրքերը, տիրապետում նոր հասկացությունների և ձեռք բերում նոր հմտություններ

4) Ուսանողները փորձարկում են իրենց ստեղծարարությունը և գրելու հմտությունները՝ լրացնելով բազմաթիվ ձևանմուշներից մեկը

5) Ուսանողներն ունենում են հավելյալ ժամանակ, որը կիրառելի է խաղերի և այլ կրթական-զարգացնող գործընթացների համար

Լինգոսթարը ծնողներին պարբերաբար տրամադրում է երեխաների առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն

STAR թեստ (Մակարդակը ստուգող թեստ)

Լինգոսթարը ամերիկյան Ռենեսանս – Կ – 12 կրթական ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ծրագիրը գործում է ավելի քան 80 երկրում, ներառյալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում և այլն։

Լինգոսթարի ուսանողը նախապես այս ծրագրով անցնում է STAR թեստը, որի շնորհիվ որոշվում է նրա անգլերենի մակարդակը։ Ծրագրի կողմից տրված մակարդակը համապատախանում է ԱՄՆ-ի դպրոցի դասարանի մակարդակին։

Ընթերցանություն

  • Ըթերցանության հմտություններ
  • Բառապաշար
  • Քերականություն
  • Ուղղագրական հմտություննր

Հպարտությամբ ենք նշում, որ կենտրոնը հագեցած է ավելի քան 5000 անգլերեն գրքերի բնօրինակներով, որոնք նախատեսված են 6-ից 18 տարեկանների համար (բարդության մակարդակը՝ 0․0-ից 9․0, Միացալ նահանգների դպրոցներում ևս ընթերցանության այս սանդղակն է գործում)։

Ճշգրիտ մակարդակի համար նախատեսված գրքերի ընթերցանության արդյունքում ուսանողները սովորում են նոր բառեր և ամրապնդում են քերականությունը, քանի որ սովորում են բովանդակությանը համահունչ, ինչպես անգլախոս ուսանողները Միացյալ նահանգներում։

AR թեստ

  • Հիմնախնդիրների լուծման հմտություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Քննադատական մտածողություն

Յուրաքանչյուր գրքի ընթերցումից հետո ուսանողներն iPad-ով անցնում են ընթերցված նյութի կարճ ըմբռնման՝ AR թեստը։ Թեստավորման նպատակն է ամեն ուսանողի ցանկալի՝ 85-100% արդյունքի գրանցումը։

AR թեստի արդյունքը ցույց է տալիս, թե ինչքան լավ են ուսանողները հասկանում իրենց մակարդակին համապատասխան գրքերը: Երբ ուսանողները գրանցում են կայուն գնահատական ( 85% – 100%), նրանք կարող են տեղափոխվել ավելի բարձր մակարդակ:

Խոսելու դասաժամ Lingo դասախոսի հետ

  • Խոսելու հմտություններ
  • Լսողական հմտություններ
  • Ստեղծագործական մտածողություն
  • Տրամաբանական մտածողություն

Լինգո դասախոսի կողմից անցկացվող խոսքի հմտության դասապրոցեսը նպատակաուղղված է քննարկելու այն թեմաները, որոնց առչնվել են ուսանողները իրենց իսկ ընթերցած գրքերում՝ զարգացնելով խոսակցական հմտությունները և քննադատական մտածողությունը։ Մեր դասախոսները լիակատար վերապատրասված են՝ ապահովելով անգլերեն խոսելու հարմարավետ միջավայր  յուրաքանչյուր ուսանողի համար:

Ստեղծագործական գրավոր խոսք

  • Գրելու հմտություններ
  • Քննադատական մտածողություն
  • Ստեղծագործական մտածողություն

Գրավոր խոսքի զարգացումն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով մենք մշակել ենք 40-ից ավելի ձևանմուշ։ Ձևանմուշները չեն կրկնվում, տարբերվում են նաև իրենց բարդութամբ և արտաքին տեսքով։ Յուրաքանչյուր ձևանմուշ մշակված է յուրահատուկ գրավիչ ձևով և հետաքրքիր մոտեցմամբ, որպեսզի ուսանողը հեշտությամբ և տրամաբանորեն կառուցի իր մտքերը։

diagnostic test

Առաջընթացի զեկույց

Ուսանողների ծնողներին պարբերաբար տրամադրում ենք առաջընթացի վերաբերյալ զեկույց, որը ներառում է AR թեստի արդյունքները, բանավոր եւ գրավոր խոսքի դասապրոցեսների ընթացքում գրանցած առաջընթացը։

Զեկույցը հնարավորություն է տալիս ծնողներին իմանալու իրենց երեխաների առավել ուժեղ կողմերը, այն ուղղությունները, որտեղ երեխաները առաջընթաց են գրանցել և որ ուղղությամբ երեխան ավելի շատ պիտի աշխատի։

Այլ առանձնահատկություններ

Մենք գիտենք՝ ինչպես ոգեւորել

Այն ամենը, ինչ նախատեսում է Լինգոսթարը՝ մրցանակներ, դրոշմանիշներ, մրցույթներ, վկայականներ, նպատակաուղղված է մեր ուսանողների ոգևորությունը բարձր պահելու համար։ Մոտիվացիան Լինգոսթարի առօրյայի անբաժանելի մասն է:

Ուսանողները ՝որոշում կայացնողներ

Լինգոսթարում ուսանողներն անձամբ են որոշում իրենց լեզվական իմացության մակարդակին համապատասխան ընթերցվելիք գրքերը, քննարկման թեմաները, իրենց գրավոր աշխատանքի կառուցվելիք թեմատիկան։

Գրքի հանդեպ սերը սկսվում է այստեղ

Մարվելի հերոսներից մինչև Դիսնեյի կերպարներ, National Geographic Kids-ի գիտական գրքերից մինչև աշխարհում ամենաշատ վաճառքն ունեցող գեղարվեստական, նաև պատկերապատումներով հագեցած գրքերն ու պատմվածքների հատորյակները։ Լինգոսթարում բոլոր այն գրքերն են, որոնք հետաքրքրելու և գրավելու են ձեր երեխայի ուշադրությունը։

Անգլերենի մշակույթը

Լինգոսթար թիմի համար կարևոր նշանակություն ունի «անգլերենի մշակույթի» ձևավորումը: Մուտք գործել Լինգոսթար, նշանակում է մտնել «նոր աշխարհ»։ Կարևոր է այն, որ ուսանողը Լինգոսթարի պատերի ներսում խոսում և լսում է միայն անգլերենով, ինչի արդյունքում սկսում է ավելի շատ «մտածել» անգլերեն, և հասակակիցների հետ շփումն այդկերպ նույն լեզվով ավելի լավ է ստացվում։

Կրթական նպատակներ

Մեր նպատակն է պատրատել վարժ ընթերցողներ, ստեղծարար գրի տիրապետողներ, կայացած բանախոսներ և վստահ առաջնորդներ։

Հավաստագրեր

Յուրաքանչյուր մակարդակ հաղթահարելուց հետո մեր ուսանողները ստանում են իրենց անգլերենի տվյալ մակարդակը վկայող հավաստագիր։

Գինը

39.000դրամ

Family Discount

Group Discount

Long Term Purchase Discount

Individual Scholarships Avaliable

ամսական

  • 8 դասաժամ մեկ ամսվա ընթացքում
  • Յուրաքանչյուր դասաժամ 2 ժամ տևողությամբ
  • Անսահմանափակ այցեր գրադարան
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Բանավոր խոսքի դասաժամ Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց
  • Հնարավորություն փոխառելու գրքեր
  • Միջոցառումներին մասնակցության առաջնահերթություն

25.000դրամ

*Մինչև 14:30 այցելությունների համար

**Բացի շաբաթ օրերից

32.000 դրամ ամսական

  • 8 դասաժամ մեկ ամսվա ընթացքում
  • Յուրաքանչյուր դասաժամ 1.5 ժամ տևողությամբ
  • Անսահմանափակ այցեր գրադարան
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Բանավոր խոսքի դասաժամ Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց
  • Հնարավորություն փոխառելու գրքեր
  • Միջոցառումներին մասնակցության առաջնահերթություն

20.000դրամ

Family Discount

Group Discount

Long Term Purchase Discount

Individual Scholarships Avaliable

ամսական

  • 4 դասաժամ մեկ ամսվա ընթացքում
  • Յուրաքանչյուր դասաժամ 2 ժամ տևողությամբ
  • Անսահմանափակ այցեր գրադարան
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Բանավոր խոսքի դասաժամ Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց
  • Հնարավորություն փոխառելու գրքեր
  • Միջոցառումներին մասնակցության առաջնահերթություն

5.500դրամ

Family Discount

Group Discount

Long Term Purchase Discount

Individual Scholarships Avaliable

յուրաքանչյուր այց

  • 1 դասաժամ – վճարել ամեն այցելության ժամանակ
  • Յուրաքանչյուր դասաժամ 2 ժամ տևողությամբ
  • Անսահմանափակ այցեր գրադարան
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Բանավոր խոսքի դասաժամ Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց
  • Հնարավորություն փոխառելու գրքեր
  • Միջոցառումներին մասնակցության առաջնահերթություն

7.500դրամ

Լինգոսթար անգլերեն գրադարանի այցեքարտ

9.900 դրամ ամսական

  • Ազատ ընթերցանություն
  • Յուրաքանչյուր այց 1.5-2 ժամ տևողությամբ
  • Անսահմանափակ հնարավորություն օգտվելու առկա 5000 գրքերց
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Բանավոր խոսքի դասաժամ Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց
  • Հնարավորություն փոխառելու գրքեր
  • Միջոցառումներին մասնակցության առաջնահերթություն

Մեկնաբանություններ

Իմ աղջիկը շատ էր կաշկանդվում անգլերեն խոսելիս, սակայն մի քանի շաբաթ անց արդեն առաջընթացը նկատվում էր և ամեն դասից հետո նա ավելի վստահ էր դառնում։ Ուսուցիչները շատ բարեհամբյուր են և գերազանց աշխատանք են կատարում աղջկաս խոսակցական և կարդալու հմտությունները զարգացնելու գործում։
Անահիտ, 10 տարեկան Մարիայի մայրը

Որդիս շատ էր դժվարանում անգլերեն խոսել, բայց հենց սկսեց հաճախել Լինգոսթար ես նկատեցի մեծ տարբերություն իր քերականության և բառապաշարի մեջ։ Ես զարմացած և շատ ուրախ եմ, որ Հայաստանում մենք ունենք այսպիսի հիանալի անգլերենի կրթական ծրագիր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց երեխաներին տանել այդ կենտրոն։
Արմինե, 11 տարեկան Էդգարի մայրը

Լինգոսթարի մթնոլորտը միանգամից գրավեց ուշադրությունս։ Այն տարբեր էր, ջերմ և ընկերական։ Աշխատակիցները շատ բարի էին և անմիջապես դիմավորեցին Հայկին։ Նա միշտ անհամբերությամբ է սպասում, թե երբ է գնալու Լինգոսթար։
Սոնա, 12 տարեկան Հայկի մայրը

Լինգոսթարը շատ յուրօրինակ, գունավոր և ընկերական կենտրոն է։ Նրանք ջերմությամբ ու հոգատարությամբ են վերաբերվում երեխայիս և օգնում են ոչ միայն անգլերեն սովորել, այլ նաև լավ մարդ լինել հասարակության մեջ։
Լիլիթ, 13 տարեկան Անիի մայրը

Մեր թիմը

Մեր թիմը բաղկացած է երիտասարդ էնտուզիաստներից, ովքեր մեծ նվիրումով են մոտենում կրթությանը։ Հավատացած ենք՝ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունը եւ օժտված է տաղանդով, որը մենք մեծ նվիրումով պատրաստ ենք բացահայտել՝ դարձնելով նրանց ապագայի առաջնորդներ։

Մեր առաքելությունն է ապահովել հետաքրքրաշարժ, տեխիկապես հագեցած, գրավիչ կրթական միջավայր։ Անգլերենի ուսուցումից զատ նպատակաուղղված ենք կատարելագործել յուրաքանչյուր երեխայի մտածողության ձեւը, խնդիրներ լուծելու հմտությունները, ինչպես նաեւ նպաստել համաշխարհային մշակույթի մասին գիտելիքների ձեռքբերմանն ու այլ ոլորտների վերաբերյալ իրազեկվածությանը։ Եվ այս ամենը՝ անգլերենով։

Դավիթ Մզիկյան

COO

Լաուրա Մզիկյան

CEO

Վարդան Ավանեսյան

CTO

Լինգոսթար

Անգլերենը երբեք այսքան գունավոր չի եղել:

Երազ Բիզնես Կենտրոն
Ազատության պող 27
Երևան, Հայաստան

info@lingostar.am

+ 374 44 97 00 99

+374 11 97 00 99